Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ն հաղորդում է, որ ամռան սկզբին տեղի կունենա «Մենք վերադառնալու ենք» Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող հայրենասիրական կինոնկարի պրեմիերան: Այն Նատիկ Ռասուլզադեի սցենարով նկարահանել է ռեժիսոր Էլհան Գասիմովը:
Ֆիլմի գլխավոր հերոսը մի փոքրիկ տղա է` Խոջալուի իրադարձությունների ականատես: Նա պատրաստվում է դառնալ մուղամ երգարվեստի վարպետ, սակայն հետագայում գիտակցում է, որ անհրաժեշտ է ընտրել զինվորի ճանապարհը, թողնում է մուղամն ու ընդունվում զինվորակաան ուսումնարան:
«Ֆիլմը շատ լավն է, «մկանոտ», արական: Խոջալուից այդ տղայի կերպարը շատ վառ է ստացվել: Աստված նրան տվել է երգելու տաղանդ, բայց նա ընտրում է զինվորի կարիերան: 11-12 տարեկան դեռահասի համար դա շատ լուրջ ընտրություն է», - ասել է սցենարիստ Նատիկ Ռասուլզադեն եւ հավելել. - «Տղային շրջապատող բոլոր մարդիկ, այդ թվում մայրը, սպասում են, որ նա կշարունակի երգել, բայց նրա համար ավելի կարեւոր է, որ իր երկրի տարածքներն ազատագրվեն»:
Արմեն Քոլոյան, Պրահա