Մատչելիության հղումներ

Ամերիկայի նախագահի պաշտոնի համար մրցելու են միլիոնատերերը


2008 թվականի ընտրություններում ԱՄՆ-֊ի նախագահի պաշտոնի համար մրցելու են միլիոնատերերը:

«Վաշինգտոն փոստ»֊-ն այսօր հայտնում է, որ թեկնածուներից առնվազն 10֊-ի կարողությունն անցնում է մեկ միլիոն դոլարից:

Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ թեկնածուներից ամենահարուստը Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին է: Նրա հարստությունը գնահատվում է 190-ից 250 միլիոն դոլար:

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի կարողությունը 20֊-ից 70 միլիոն է:

Հիլարի Քլինթոնի մասին տեղեկություններն առայժմ չեն հրապարակվել:

Միլիոնատերերը բազմիցս են զբաղեցրել ԱՄՆ-֊ի նախագահի պաշտոնը: Դրանց թվում են Թեոդոր Ռուզվելտը, Ջոն Քենեդին, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG