«Մենք դեռ չենք կարող պաշտոնապես հայտարարել, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:
«Ես լսել եմ միայն Հայաստանի նախագահի հրապարակային հայտարարությունը, որ ինքը պատրաստ է Սանկտ Պետերբուրգում հանդիպել Իլհամ Ալիեւի հետ. Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն դեռ չի արել», - պարզաբանեց Մերզլյակովը` հավելելով. - «Մենք, իհարկե, աշխատում ենք, որ նման հանդիպում, այդուամենայնիվ, տեղի ունենա»:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք կողմերը իսկապե՞ս մոտ են փաստաթուղթ ստորագրելուն, ռուսաստանցի դիվանագետը ճշտեց. - «Ես չեմ կարող խոսել ստորագրման մասին, խոսքը կարգավորման սկզբունքների համաձայնեցման մասին է»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին` մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորմանը եւ յոթ շրջաններից զորքերի դուրսբերմանը հայկական կողմի տված համաձայնության մասին, ապա, ինչպես ընդգծեց Յուրի Մերզլյակովը, «անշուշտ, ցանկացած կողմ խոսում է այն կետերի մասին, որոնք ձեռնտու են իրեն, եւ լռում մյուսների մասին»:
Ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ:
Ազա Բաբայան