Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկի արդյունքում ընտրախախտումներ են արձանագրվել:
«Օրինաց երկրի» պատգամավորության թեկնածու Ռազմիկ Տերտերյանի պահանջով կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ 14/42 ընտրատեղամասում՝ Թթուջուր գյուղում, Հանրապետական կուսակցության օգտին տված ձայներին գումարվել էին նաեւ «Նոր ժամանակներ»֊-ի, Կոմունիստական կուսակցության եւ «Հանրապետություն» կուսակցության մի քանի քվեները: Իսկ նշված կուսակցությունների դիմաց արձանագրությունում 0 էր գրված:
Դաշնակցության քվեներին գումարվել էին «Նոր ժամանակներ»-֊ի եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին տված մեկական քվեաթերթիկներ:
Դեմոկրատական կուսակցության, Կոմկուսի, «Դաշինք֊»-ի եւ «Հանրապետություն» կուսակցության վավեր քվեաթերթիկներն էլ հաշվվել էին անվավերների հետ միասին:
Երբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «Օրինաց երկրի» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ)անդամները պահանջել են բացել ընտրողների ցուցակները, պարզվել է, որ ցուցակները չկան:
Այն բանից հետո, երբ հանձնաժողովը չի արձագանքել փաստին, արձանագրություն է կազմել «Օրինաց երկիր»-֊ը, որի տակ ստորագրել է նաեւ ՀԺԿ֊-ի ներկայացուցիչը: Դաշնակցությունը ներկայացնող անդամը հրաժարվել է ստորագրել:
Վարդենիս գյուղում պարզվել է, որ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) 20 քվեաթերթիկ հաշվել են ՀՀԿ-ի օգտին, ՀՅԴ-ի 71 ձայներին գումարվել էին ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության», ԺՈՒԿ-ի, Ազգային ժողովրդավարական կուսակցության, Կոմկուսի 16 քվեները: Դեմկուսի եւ Կոմկուսի մի քանի վավեր քվեաթերթիկներ հայտնվել էին անվավերների շարքում:
Արագած գյուղում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին հաշվված քվեաթերթիկներից 10-ը «Դաշինք»-֊ի, ԺՈՒԿ-֊ի ու Կոմկուսի օգտին տված քվեներն էին:
Այս տեղամասում մարված քվեաթերթիկների թիվը արձանագրությունում 307-ով ավելի էր իրականից. արձանագրված էր 607-֊ը, սակայն տեղում էր ընդամենը 300-ը:
Իրինա Հովհաննիսյան