Մատչելիության հղումներ

Մաքսանենգության մեղադրանքով Լեհաստանում երկու հայ է ձերբակալվել


Լեհաստանի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ ծխախոտի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է 12 մարդ, որոնցից երկուսը հայեր են:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը հաղորդում է, որ Վարշավայի մերձակայքում գտնվող պահեստում առգրավվել է 2 միլիոն տուփ սիգարեթ, որոնց արժեքը կազմում է 3,6 միլիոն դոլար: Սիգարեթները փաթեթավորված են եղել որպես քաղցրեղեն եւ խմորեղեն:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում կասկածյալներին սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG