Անցած կեսգիշերին Սերբիայի խորհրդարանը Վոիսլավ Կոշտունիցային վերահաստատել է վարչապետի պաշտոնում:
Վարչապետին հաստատելու վերջին ժամկետը սպառվում էր, եւ եթե վարչապետի պաշտոնը թափուր մնար, Սերբիայում պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեին:
Կոշտունիցան իր ելույթում խոստացավ հասնել այն բանին, որ Սերբիան անդամակցի Եվրամիությանը:
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը այսօր Բելգրադում հայտարարել է, որ Եվրամիությանը Սերբիայի անդամակցության բանակցությունները «շուտով կվերսկսվեն»:
Կոշտունիցան իր ելույթում նաեւ հայտարարել է, թե ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Կոսովոն անջատվի Սերբիայից:
Մինչդեռ Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մոսկովյան վերջին այցի ժամանակ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել էր. - «Կոսովոն այլեւս երբեք Սերբիայի մաս չի լինի: Դա անհնարին է»:
Նա հայտնել է, որ Կոսովոյի հարցով ԱՄՆ-ն իր ծրագիրն է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Միաժամանակ Ռայսը ասել է, թե Վաշինգտոնը պատրաստ է քննարկել այդ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի պատկերացումները:
Հրաչ Մելքումյան, Պրահա