Մատչելիության հղումներ

Շերպ Ապպան Էվերեստի վրա բարձրանալու նոր ռեկորդ սահմանեց


Նեպալցի շերպ (այսպես են կոչվում լեռնագնացներին ուղեկցող տեղի բնակիչները) Ապպան գերազանցեց իր իսկ ռեկորդը, 17-֊րդ անգամ մագլցելով աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը:

Ապպան, 7 այլ շերպեր եւ եվրոպացի մեկ մագլցող այսօր առավոտյան հասել են Էվերեստի գագաթը եւ 8848 մետր բարձրության վրա մնացել 15 րոպե:

Էվերեստի գագաթը առաջին անգամ 1953 թվականին բարձրացել են Թենզինգ Նորգեյը եւ Էդմունդ Հիլլարին: Դրանից հետո տարբեր մագլցողներ Էվերեստի վրա բարձրացել են ավելի քան 3000 անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG