«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության հաղորդագրության համաձայն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստում ներկայացրել է սահմանադրական լրամշակումների փաթեթը, որով առաջարկվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 7 տարվա փոխարեն դարձնել 5 տարի:
Բարեփոխումն ուժի մեջ կմտնի 2012 թվականից: Առաջարկվում է ավելացնել օրենսդիրների թիվը եւ նախագահի լիազորությունների մի մասը փոխանցել խորհրդարանին:
«Հանրապետությունը կմնա նախագահական, բայց էապես կընդարձակվեն խորհրդարանի լիազորությունները», - ասել է Նազարբաեւը եւ հավաստիացրել, որ «լրամշակումները կազատականացնեն քաղաքականությունը»:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, վերլուծաբաններից մի քանիսը ենթադրում են, որ Նուրսուլթան Նազարբաեւը «փորձում է կանխել ժառանգորդների պատերազմը եւ պահպանել քաղաքական կայունությունը երկրում»:
Արմեն Քոլոյան, Պրահա