Մատչելիության հղումներ

Սփյուռքի կազմակերպությունները շնորհավորում են Հայաստանի ժողովրդին


Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ դրանք գնահատել որպես «պատմական քայլ դեպի լիարժեք ժողովրդավարական Հայաստանի կերտումը»:

«Մենք խրախուսում ենք Հայաստանի ժողովրդին` շարունակել ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական ու քաղաքացիական կյանքին», - ասված է ընտրությունների կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարությունում:

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, իր հերթին, ջերմորեն շնորհավորել է հայ ժողովրդին, որը «այս ընտրությունների ժամանակ ցուցաբերեց իր ամբողջ քաղաքական հասունությունը»:

«Հայաստանը վերջնականապես իրեն հաստատեց որպես Կովկասում եւ Անատոլիայում ժողովրդավարության կղզյակ», - հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը: - «Հետեւաբար, միջազգային հանրության պարտքն է ամենայն աջակցություն ցուցաբերել այս երիտասարդ ժողովրդավարությանը, որը տարածաշրջանային սպառնալիքներ է դիմագրավում, ինչպիսին է Թուրքիայի եւ Ադրբեջանի ավտորիտար վարչակարգերի կողմից արդեն 15 տարի կիրառվող շրջափակումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG