Մատչելիության հղումներ

Վարչապետը Հայաստանի զինուժի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետին


Այսօր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետ Սեյրան Օհանյանին: Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը:

Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 11-ի հրամանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG