Մատչելիության հղումներ

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը այցելում է Վրաստան


Եվրոպայում Միացյալ Նահանգների օդուժի հրամանատար, գեներալ Թոմ Հոբբինսը մայիսի 15-16-ին գտնվելու է Վրաստանում:

Ըստ «Կովկասպրես»-ի, գեներալը վրաստանցի գործընկերների հետ քննարկելու է Վրաստանին ԱՄՆ-ի եվրոպական օդուժի աջակցությունը շարունակելու հարցերը` Իրաքի ազատագրման գործողություններին մասնակցելու գործում:

Միաժամանակ, այսօր ավարտվում է ամերիկյան մեկ այլ գեներալի այցը Վրաստան: Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի ազգային գվարդիայի հրամատարը 6-օրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարների հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG