Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Իրանը կարող է անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրին»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գտնում է, որ Իրանը կարող է դառնալ այդ կազմակերպության անդամ:

«Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում Բորդյուժան ասել է. «Եթե այդ երկիրը հայտ ներկայացնի, այն կքննարկվի»:

Բորդյուժայի վկայությամբ՝ կազմակերպությունը բաց է նոր անդամների համար: «Նույնիսկ Միացյալ Նահանգները կարող է մտնել մեր կազմակերպություն»,֊ - ասել է նա:

Այսօր լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-֊ամյակը: Այժմ այդ կազմակերպությունը, Բորդյուժայի բնորոշմամբ, զուտ ռազմական բլոկ չէ, այլ միջազգային կազմակերպություն, որը գրանցված է ՄԱԿ-֊ում եւ դիտորդի կարգավիճակ ունի այնտեղ:

Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG