Մեծամասամբ միջազգային չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրություններ անցկացնելով՝ Հայաստանը կարեւոր քայլ կատարեց Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններից մեկի իրագործման ճանապարհին: Այս մասին հայտարարել է Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ արտաքին հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները երկուշաբթի օրը` Եվրամիության արտգործնախարարների հերթական հավաքից առաջ:
Բրյուսելյան այս համաժողովի գլխավոր նպատակը Եվրամիության անդամ 27 պետությունների տեսակետների վերջնական հստակեցումն է` մայիսի 18-ին Սամարայում կայանալիք Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի նախաշեմին:
«Սա շատ կարեւոր է քաղաքական խնդիրների տեսանկյունից, մենք նման գագաթնաժողովների ընթացքում քննարկում ենք արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերը», - ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները:
Բրյուսելում հավաքված եվրոպացի նախարարները այսօր արդեն կհրապարակեն այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ծավալվելու են քննարկումները Սամարայում: Դրանց թվում են Ռուսաստանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման կարգի սպասվող ազատականացումը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա