Մատչելիության հղումներ

Անհատական ցուցահանդես` տարիների ընդմիջումից հետո


Հայաստանյան վերջին ցուցահանդեսը, որին մասնակցել է գեղանկարիչը, հեռավոր 1989 թվականին էր: Երկար ընդմիջումից հետո արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իր անհատական ցուցահանդեսում Էդվարդ Սասունը կներկայացնի շուրջ 30 կտավ: Դրանք հիմնականում այն կտավներն են, որ ստեղծվել են վերջին տարիներին կամ որոնք չեն գնվել անհատների կողմից:

Դասական ռեալիզմ. այսպես են բնութագրում արվեստաբաններն ու հենց ինքը` նկարիչն իր ոճը: Իսկ ամենահարազատ ժանրը Էդվարդ Սասունի համար դիմանկարն է: «Դիմանկարի ժանրում ես ինձ շատ լավ եմ զգում, դա խտացված բնություն է, խտացված տիեզերք»,- ասում է գեղանկարիչը:

1997- 2005 թվականների ընթացքում Էդվարդ Սասունը ապրել եւ աշխատել է Թաիլանդում: Այնտեղ ունեցել է նաեւ անհատական ցուցահանդեսներ: «Ամենախոշորը 1999 թվականին էր,- պատմում է գեղանկարիչը,- 175 նկարներ ներկայացվել են Բանգկոկի Ազգային պատկերասրահում, այնուհետեւ` Մալազիա, Ժնեւ, եւ ահա վերջապես իմ աշխատանքները դիտելու հնարավորություն ունեն նաեւ Հայաստանի արվեստասերները»:

Այժմ նկարիչն ապրում է Հայաստանում եւ աշխատում է բիբլիական թեմաներով երկու խոշոր կտավների վրա:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG