Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները բողոքի ցույց կազմակերպեցին Ազատության հրապարակում


Այսօր Հայաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն հաղթահարել 5-֊տոկոսանոց շեմը, հանրահավաք կազմակերպեցին Ազատության հրապարակում` բողոքելով «անարդար ընտրությունների» դեմ:

Ելույթ ունեցողները պնդում էին, թե մայիսի 12-֊ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են` հավելելով, որ դա անհրաժեշտ է ապացուցել փաստերով:

Ընդդիմադիրները երթ չկազմակերպեցին Երեւանի փողոցներով: Նրանք հայտարարեցին, որ իշխանափոխությունը երկարատեւ գործընթաց է եւ կոչ արեցին ուրբաթ օրը կրկին հավաքվել Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG