Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը իր գնահատականը կհրապարակի վաղը


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կուսակցությունը անցած խորհրդարանական ընտրությունների իր գնահատականը կհրապարակի երկուշաբթի օրը:

Կուսակցությունը երեկվա քվեարկության նախնական տվյալներով, ստացել է մոտ 50 հազար քվե եւ չի հաղթահարել ապագա Ազգային ժողովում ներկայություն ունենալու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը:

Երեկ` քվեարկության ավարտից անմիջապես հետո Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իր կուսակցության ներկայացուցիչները «խանդավառված էին», քանի որ ընտրողների հետ շփվելիս զգացել էին, որ «սիմպատիաներն» իրենց օգտին են:

«Եթե, Աստված մի արասցե, հանկարծ այդ կարծիքը վավեր չեղավ, ապա ակնհայտ կլինի, որ ընտրությունները կեղծվել են», - հավելել էր «Ազգային միաբանության» առաջնորդը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG