Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Հանրապետականը կունենա լիարժեք մեծամասնություն չորրորդ գումարման խորհրդարանում»


«Կարծում եմ, կարելի է ասել, որ Հանրապետական կուսակցությունը կունենա լիարժեք մեծամասնություն չորրորդ գումարման խորհրդարանում», - «Ազատություն» ռադիոկայանի այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ, նախնական արդյունքներով քվերենի 32,8 տոկոսը ստացած Հանրապետական կուսակցության Տիգրան Թորոսյանը: - «Այս պահի դրությամբ մեծամասնական եւ համամասնական տեղերի հաշվարկով կուսակցությունն արդեն ունի 65 տեղ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն մտածի միանձնյա կառավարություն ձեւավորելու մասին, Թորոսյանը պատասխանեց. - «Այդ հարցը կլուծվի ժամանակին: Երբ վերջնական արդյունքները հայտարարվեն, եւ դրանից հետո քննարկումներ լինեն կուսակցությունների հետ»:

Թորոսյանի խոսքերով, իրենց ստացած քվեները «ակնհայտորեն բավարարում են» իրենց:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին` Թորոսյանը ասաց. - «Բնական է, որ նման մեծ ծավալներ ունեցող միջոցառման ժամանակ չէին կարող թերություններ չլինել: Իհարկե, կուզենայինք, որ այդ թերություններն էլ չլինեին, սակայն ակնհայտ է, եւ դա պարզորոշ երեւում է միջազգային դիտորդների գնահատականներից, որ այս ընտրություններն իսկապես աննախադեպ էին Հայաստանի համար: Եվ, ինչպես իրենք են գնահատել` ընդհանուր առմամբ համապատասխանում էին միջազգային չափանիշներին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG