Մատչելիության հղումներ

Ժամը 10:00-ի տվյալներով, 5-տոկոսանոց շեմը հաղթահարել են չորս կուսակցություններ


Այսօր առավոտյան ժամը 10:00-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակեց մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը, ինչպես նաեւ համամասնական ընտրությունների նախնական արդյունքները ընտրատեղամասերից 1474-ում:

Ըստ հրապարակված տվյալների, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 137 հազար 733 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 59,38 տոկոսը:

Հայաստանի 1923 ընտրատեղամասերից 1474-ում Հանրապետական կուսակցությանը ձայն է տվել 343 հազար 822 ընտրող կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների մոտ 35,3 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ին` 150 հազար 264 ընտրող կամ 15,4 տոկոսը, Դաշնակցությանը` 133 հազար 600 ընտրող կամ 13,7 տոկոսը, «Օրինաց երկիր»-ին` 66 հազար 480 ընտրող կամ 6,8 տոկոսը, Միավորված աշխատանքային կուսակցությանը` 44 հազար 40 ընտրող կամ 4,5 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցությանը` 43 հազար 701 ընտրող կամ 4,48 տոկոսը, «Ազգային միաբանության»-ը` 35 հազար 883 ընտրող կամ 3,7 տոկոսը, «Նոր ժամանակներ»-ին` 30 հազար 814 ընտրող կամ 3,2 տոկոսը, Ժողովրդական կուսակցությանը` 26 հազար 20 ընտրող կամ 2,7 տոկոսը, «Դաշինք» կուսակցությանը` 24 հազար 520 ընտրող կամ 2,5 տոկոսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությանը` 16 հազար 493 ընտրող կամ 1,7 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը` 15 հազար 975 ընտրող կամ 1,6 տոկոսը, «Իմպիչմենտ» դաշինքին` 10 հազար 947 ընտրող կամ 1,1 տոկոսը: Մնացած 10 կուսակցությունները հավաքել են 10 հազարից պակաս ձայներ:

Նորընտիր խորհրդարանում խմբակցություն ունենալու համար կուսակցությունը պետք է հավաքի 5 տոկոսից ոչ պակաս ձայներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG