Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Ընտրությունները մեր բոլորի արժանապատվության քննությունն են»


«Ե’վ մեր երկիրը, ե’ւ մեր ժողովուրդը արժանի չեն, որ մեր հասցեին հնչեն բացասական գնահատականներ», - մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/30 ընտրատեղամասում քվեարկելուվ հետո լրագրողների ասաց Հայաստանի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: - «Ի վերջո, ընտրությունները ոչ միայն ժողովրդավարության քննություն են, այլ նաեւ` մեր բոլորի արժանապատվության քննություն»:

Հնարավոր հետընտրական զարգացումներին վերաբերող հարցին Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. - «Որեւէ մեկի թույլ տված անկարգությունը, օրենքի խախտումը, ես համոզված եմ եւ հույս ունեմ, որ կստանա համապատասխան գնահատական եւ արձագանք: Իրավապահ մարմինները միշտ էլ պիտի պատրաստ լինեն ամեն մի անօրինական քայլին հակահարված տալու»:



Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG