Մատչելիության հղումներ

Քվեաթերթիկների անհետանալու մասին ահազանգ իրավապահ մարմինները առայժմ չեն ստացել


Քվեաթերթիկների անհետանալու մասին ահազանգ իրավապահ մարմինները այս պահի դրությամբ չեն ստացել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

Նա պարզաբանեց, որ թիվ 41 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկից ահազանգ է ստացվել քվեաթերթիկների ծրարների անհետանալու մասին:

Ահազանգին անմիջապես ընթացք է տվել Տավուշի մարզի դատախազությունը: Արդյունքում պարզվել է, որ տվյալ ընտրատարածքի թիվ 1 տեղամասային հանձնաժողովը հաշվառման ընթացքում 140 ծրարի պակաս է բացահայտել, ինչի մասին տեղյակ է պահել ընտրատարածքային եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովներին:

Թիվ 41/01 ընտրատեղամասը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում է:

Այսօր առավոտյան «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ Դիլիջանի Շամախյան թաղամասում իրենց կուսակցությունը արձանագրել է կորած 100 քվեաթերթիկների փաստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG