Մատչելիության հղումներ

«Օսկար»-ը 80 տարեկան է


Այսօր լրանում է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի 80-ամյակը:

1927 թվականի մայիսի 11-ին Լոս Անջելեսում` Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր բանկետի ժամանակ, «Մեթրո Գոլդուին Մեյեր» կինոստուդիայի նախագահ Լուիս Մեյերը առաջին անգամ հնչեցրել է մրցանակը սահմանելու գաղափարը:

Բանկետից անմիջապես հետո նորաստեղծ կասմակերպության առաջին նախագահ Դուգլաս Ֆերբենքսը ստեղծել է կինոարվեստում ձեռքբերումների եւ անձնական վաստակի համար մրցանակներ շնորհող հատուկ հանձնաժողով:

Մինչեւ 1928 թվականի հուլիս մշակվել է տարբեր անվանակարգերում հաղթողների ընտրության քվեարկության համակարգը, իսկ մրցանակը առաջին անգամ շնորհվել է 1929 թվականի մայիսի 16-ին:

«Օսկար» անվանումը մրցանակը ստացել է 1931 թվականից:

Ամերիկյան կինոակադեմիան մինչ օրս շնորհել է «Օսկար»-ի 2622 արձանիկներ:

«Օսկար»-ի շնորհման 80-րդ հանդիսությունը կայանալու է 2008 թվականի փետրվարի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG