Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը մեկնում է Լեհաստան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հրավերով մեկնում է Կրակով` մասնակցելու էներգետիկ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովին նախատեսվում է նաեւ Ուկրաինայի, Վրաստանի եւ Լիտվայի նախագահների մասնակցությունը:

day.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ Կրակովում քննարկվելու են էներգետիկ ոլորտում Սեւծովյան եւ Կասպիական տարածաշրջանների երկրների համագործակցության, ինչպես նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը Կրակովից մեկնելու է Վրաստան, որտեղ կարճատեւ այցի ընթացքում, մասնավորապես, մասնակցելու է հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG