«Վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւս մի փորձաքար են պետության ու նրա քաղաքացիների համար», - որակել այսօր «Հայաստանի Հանրապետություն»-ը` հավելելով. - «Մինչ այժմ տեղի ունեցած գործընթացները ընտրողին կարող են հնարավորություն տալ կողմնորոշվել առաջընթացի ու տեղապտույտի միջեւ, բացահայտ սադրանքի եւ չթուլացող զգոնության միջեւ, անիմաստ բղավոցի եւ պատճառաբանված հիմնավորվածության միջեւ։ Մայիսի 12-ը մտածելու ժամանակ է, որպեսզի քվեատուփին մոտենալուց առաջ մտածածն ու հեռանալուց հետո մտածածը միմյանց հետ «հարաբերություններ չպարզեն», որպեսզի սթափությունը գերակայի ժամանակավոր զգացմունքին։ Եվ մայիսի 13-ի առավոտյան խիղճն ու սիրտը միմյանց պարզերես բարի լույս մաղթեն»։
Խոհրդարանական ընտրությունների նախօրեին «Իսկական իրավունք»-ի խմբագրականը շեշտադրել է. - «ՀՀ քաղաքացիներից ոմանք, լինելով ամեն ինչից հիասթափված, պարզապես չեն գա քվեարկության, ոմանք կանեն իրենց փոքրիկ հուդայությունը՝ քվեի հետ մեկտեղ մի փոր հացով վաճառելով իրենց իսկ զավակների ապագան, ոմանք էլ կգան ու կքվեարկեն այնպես, ինչպես թելադրում է սեփական խիղճն ու համոզմունքը»։ «Իհարկե, կան հայտարարողներ, որ միեւնույն է՝ կեղծելու են», - շարունակել է թերթն ու ընդգծել. - «Սակայն, ընտրությունների ելքը կախված է հենց ՀՀ քաղաքացիներից, հենց այն հանգամանքից, թե քանի տոկոսն իրենց կդրսեւորեն որպես իրական քաղաքացի եւ օրվա հոգսերից ընդամենը 15 րոպե կտրվելով, կգան տեղամաս ու կքվեարկեն այնպես, ինչպես ազատորեն կամենում են։ Ի վերջո, մի բան փաստ է. եթե մարդը գնացել է ու իր քվեն տվել է, ապա կոնկրետ իր քվեն կեղծել չեն կարող։ Կեղծիքի «ռեզերվը» հենց ընտրությունների չգնացողների քվեներն են։ Այնպես որ, ոչինչ էլ կանխորոշված չէ»։
«Տարեգիր» թերթը, իր հերթին, նույն թեման զարգացնելով, գնահատել է. - «Վաղը ընտրական գործընթացի ամենակարեւոր օրն է: Երրորդ հանրապետության բոլոր ընտրություններում հիմնական կեղծիքները տեղի են ունեցել հենց այդ ամենակարեւոր՝ քվեարկության օրը: Բիրտ կեղծարարությունների հավանականության վերաբերյալ ենթադրություններն այս ընտրությունների համար վերջին մի քանի ամիսների ընթացքում շատերն են բացառել, չնայած դրանց հնարավորություններն այսօր էլ տեսանելի է: Մեզանում վաղվա քվեարկությունը կարեւոր է նաեւ այն առումով, որ խորհրդարանի ընտրությունները անմիջականորեն կապ ունեն առաջիկա նախագահի ընտրությունների հետ, եւ վաղվա քվեարկության ելքը որոշակի կերպով անդրադառնալու է նաեւ նախագահի ընտրությունների վրա»:
Անդրադառնալով նախընտրական գործընթացների վերաբերյալ եվրոպական դիտորդների գնահատականներին` քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասել է. - «Ընդհանրապես անընդունելի է, երբ որեւէ կազմակերպություն փորձում է հանդես գալ դատավորի դիրքերից եւ պարտադրել ժողովրդավարության վերաբերյալ իր պատկերացումները, մասնավորապես, այսպես կոչված «անցումային փուլում» գտնվող ԱՊՀ երկրներին։ Մենք ինքներս գիտենք՝ ինչ ասել է ժողովրդավարության չափանիշներ, եւ կարող ենք ինքնուրույն որոշումներ ընդունել՝ ելնելով մեր մոտեցումներից եւ սկզբունքներից, բնականաբար, միջազգայնորեն ամրագրված նորմերի շրջանակում»։
«Ուզում են վերականգնել իրենց իրավունքը» վերնագրի տակ «Առավոտ»-ը փոխանցել է. - «Երեւանի կենտրոնի թիվ 10/26 ընտրատեղամասն ընդգրկող Հյուսիսային պողոտայի օտարված տների բնակիչները, ովքեր դեռեւս փաստացի հաշվառված են իրենց արդեն քանդված հասցեներում, զրկվել են մայիսի 12-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից։ «Պետական կարիքների» զոհ դարձած այդ մարդիկ իրենց ոտնահարված իրավունքը վերականգնելու համար դեռ մի քանի օր առաջ էին դիմել պետական մարմիններին, բայց վերջնական ընտրացուցակներում նրանց այդպես էլ չեն ընդգրկել... Երեկ հայտնի դարձավ, որ այդ մարդիկ պատրաստվում են դիմել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիտորդական առաքելություններին, Հայաստանում Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին՝ իրենց իրավունքների ոտնահարման փաստի կապակցությամբ»։
Ատոմ Մարգարյան