Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է խորհրդարանում տեսնել «արհեստավարժ մեծամասնություն եւ կառուցողական ընդդիմություն»


Երկիրը կարող է զարգանալ, եթե նոր խորհրդարանում լինի արհեստավարժ մեծամասնություն եւ կառուցողական ընդդիմություն: Նման կարծիք հայտնեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հինգշաբթի օրը հարցազրույց տվեց հայաստանյան երեք հեռուստակայաններին:

«Ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը ծանրակշիռ ներկայություն ունենար խորհրդարանում»,֊ - ասաց նախագահը: Նրա գնահատմամբ՝ լավ կլիներ, եթե խորհրդարանում ներկայացված լինեին նաեւ «Բարգավաճ Հայաստան»-֊ը, Դաշնակցությունը եւ ՄԱԿ֊-ը:

«Ցանկանում եմ, որ ընդդիմությունն էլ պատշաճ ձեւով ներկայացված լինի խորհրդարանում»,֊ - նշեց Ռոբերտ Քոչարյանը:

«Չափազանց կարեւոր է, որ նախագահը եւ խորհրդարանը կարողանան միմյանց հետ համագործակցել»,֊ - նկատեց նախագահը` վկայակոչելով Ուկրաինայի բացասական փորձը, որտեղ երկար ժամանակ է, ինչ շարունակվում է նախագահ֊ - խորհրդարան առճակատումը:

«Ազգային ժողովում նաեւ պետք է հայտնվեն կուսակցություններ, որոնք կկարողանան միմյանց հետ համագործակցել՝ ե'ւ անձնական հարաբերությունների առումով, ե'ւ ծրագրերի համատեղելիության տեսակետից»,֊ - եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG