Ադրբեջանական դիվանագիտական աղբյուրները APA լրատվական գործակալությանը փոխանցել են, որ մայիսի 11-ին Ստասբուրգում ակնկալվում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները արդեն հաստատել են, որ նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը մասնակցելու են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական` 117-րդ նստաշրջանին: Ըստ ադրբեջանական աղբյուրների` նստաշրջանի ընթացքում էլ նախատեսվում է նրանց հանդիպումը:
Միաժամանակ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը APA-ին ասել է, որ Ստասբուրգում համանախագահները առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Համանախագահները մայիսի 10-ին խորհրդակցություն են ունենալու ԵԱՀԿ-ը նախագահող Միգել Անխել Մորատինոսի հետ:
Հունիսի 4-5-ը նախատեսվում է Մորատինոսի այցը Հայաստան եւ Ադրբեջան. նա հանդիպումներ է ունենալու երկու երկրների նախագահների հետ:
Ռոբերտ Քոչարյան - Իլհամ Ալիեւ երկկողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունիսի 10-ին` Սանկտ Պետերբուրգում:
Անցած տարվա դեկտեմբերին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը ասել էր, թե նախընտրական շրջանում ակտիվ բանակցություններ չեն լինի, որպեսզի Ղարաբաղի հարցը քարոզարշավի ընթացքում շահարկումների առարկա չդառնա:
Օրերս Ադրբեջանի նախագահը, հայտարարելով, թե հրապարակում է գաղտնի բանակցությունների բովանդակությունը, ասել էր, որ հայկական կողմը համաձայն է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին ու Լեռնային Ղարաբաղին սահմանակից բոլոր յոթ շրջաններից առաջիկա տարիներին զորքերը դուրս բերելուն:
Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանեց, որ բանակցություններում Հայաստանի մոտեցումը, ինչպես նախկինում, հիմնված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի ճանաչման վրա:
Հրաչ Մելքումյան, Պրահա