Մատչելիության հղումներ

Ներում` Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա առթիվ


Այսօր Բավքում Միլի Մեջլիսի նիստն ընդունել է «Ներման մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, օրինագծով ենթադրվում է հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի 84-ամյակի առթիվ ներում շնորհել շուրջ 9 հազար կալանավորների: Ներումն իրականացվելու է երեք ամսվա ընթացքում:

0րինագծով նախատեսվում է 1500 կալանավորների ազատ արձակել բանտերից եւ չեղյալ հայտարարել 7500 մեղադրյալների նկատմամբ ընդունված ազատազրկում չենթադրող դատավճիռները:

Ըստ «Ռեգնում»-ի, ներման արժանացած մեղադրյալների ցուցակում չկան քաղաքական բանտարկյալների եւ կալանավորված լրագրողների անուններ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG