Մատչելիության հղումներ

Պուտինը ԱՊՀ-ի երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բոլոր երկրների ղեկավարներին:

«Մեր ժողովուրդների համար հիշարժան այս օրը մենք երախտագիտության մեր տուրքն ենք մատուցում նրանց, ովքեր ծանր փորձությունների գնով ռազմաճակատում եւ թիկունքում նվաճեցին հաղթանակը նացիզմի նկատմամբ», - ասված է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղած շնորհավորական ուղերձում:

Ռուսաստանի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ «ավանդական ռուս-հայկական բարեկամությունը, որ թրծվել է պատերազմի դաժան փորձություններում եւ շարունակվել նոր սերունդների կողմից, հետագայում եւս վստահելի հիմք կլինի մեր գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար` ի բարօրություն երկու պետությունների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG