«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, խոսելով իրենց դեմ իրականացվող ճնշումների մասին, «Առավոտ»-ին փոխանցել է. - «Հատուկ ծառայությունները այս օրերին ամենուր կրնկակոխ հետեւում եւ ձայնագրում մեր բոլոր ելույթները, փոխանակ պատասխանատվության կանչեն «Ընտրական օրենսգրքով» եւ «Քրեական օրենսգրքով» արգելված` պարարտանյութերի ու այլուրի բաժանման համար Գավառում, Մարտունիում եւ Վայոց Ձորում: Արդեն ցուցակներ են կազմում եւ փողեր խոստանում Ապարանում, Աշտարակում եւ Վանաձորում: Մարդիկ հանդիպումների ժամանակ մեզ հստակ ասում են, որ մայիսի 10-11-ին ընտրակաշառքներ են բաժանելու ՀՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԲՀԿ-ն, քանի որ ոմանց արդեն ցուցակագրել են»:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, իր զարմանքն արտահայտելով, որ այս խորհրդարանական ընտրարշավում արմատական կոչերով հանդես է գալիս նաեւ Դաշնակցությունը, շեշտել է. - «Լսելով այս կուսակցության ներկայացուցիչների հանրահավաքային ելույթները եւ դիտելով նրանց նախընտրական մուլտիպլիկացիոն կլիպները` կարող ես ենթադրել, որ վերջին 9 տարում այդ կուսակցությունը «խորը» ընդդիմության մեջ էր ու չի օգտվել այդ նույն` իրենց կողմից խարազանվող «թալանչիական» իշխանության բարիքներից եւ իր համամասնական ցուցակներում չուներ եւ չունի խոշոր գործարարներ: Մի քանի շաբաթով ընդդիմադիր դառնալուց հետո ՀՅԴ-ն, ըստ ամենայնի, կրկին իշխանական կոալիցիա կստեղծի՝ այս անգամ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, որպեսզի 5 տարի հետո ասի, թե պատասխանատու չէ թերությունների համար, քանի որ չուներ «ամբողջ իշխանությունը»:
Փաստելով, որ ավարտվող քարոզարշավի առաջատարները Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են` «Ազգ» թերթի վերլուծաբանը գնահատել է. - «Չնայած ՀՀԿ տարբեր տրամաչափի գործիչների հայտարարություններին, թե իրենք գնում են բացարձակ մեծամասնության, ակնհայտ է, որ Հանրապետականը բացարձակ մեծամասնության խնդիր լուծել չի կարող եւ երկրի կոալիցիոն կառավարումը շարունակվելու է մայիսի 12-ից հետո եւս»։ «Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը», - շարունակել է վերլուծաբանը, - «ապա այդ կուսակցությունը շատ արագ կարողացավ քաղաքական դաշտում գրավել իր ուրույն տեղը։ Քարոզարշավի փուլը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն թերեւս միակ կուսակցությունն է, որի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում երբեք որեւէ մեկ այլ կուսակցության հասցեին որեւէ վարկաբեկիչ բառ չասացին»։
«Իսկական իրավունք»-ի տեղեկություններով, «այս օրերին խիստ հրահանգ է տրված անձնագրային բոլոր սեղաններին՝ ցուցակագրել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք իրենց բնակարանները վաճառել են եւ մեկնել Հայաստանից»։ «Եվ ահա ՀՀԿ ղեկավարության անմիջական հրահանգով՝ Արարատ Մահտեսյանի գլխավորությամբ սկսվել են «Մեծ ընտրակեղծիք» օպերացիայի նախապատրաստական աշխատանքները», - գրել է թերթն ու բացատրել. - «Իրենց բնակարանները վաճառած եւ Հայաստանից մեկնած մարդկանց հանում են գրանցումից, սակայն, այդ մարդկանց սկսում են գրանցել մշակույթի, հայորդաց եւ այլ կարգի հաստատությունների վրա»։ Թերթի տեղեկություններով, 70 անձնագրային սեղաններին հրահանգված է ապահովել միջինը 2 հազար 500-ական նման անուն-ազգանուն»։ «Եվ եթե հիշում ենք, որ նախապես էլ, քվեատուփերի քանակը անհրաժեշտից շատ ավելին է պատվիրված եղել, ապա պարզ է դառնում, թե ինչ է մտածել գործող իշխանությունը: Հասկանալի է, որ Հայաստանից բացակայող այդ մարդկանց լավագույն դեպքում ընդամենը 1 տոկոսը կարող է մայիսի 12-ին վերադառնալ Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար։ Իսկ մնացածի փոխարեն համապատասխան տեղում համապատասխան մարդիկ կլրացնեն քվեաթերթիկները, կլցնեն լրացուցիչ քվեատուփերի մեջ եւ կառաքեն ուղիղ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»։
«Հայք»-ի տեղեկություններով, իշխանությունները ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքները խափանելու նպատակով Հայաստան են հրավիրել մոտ 25-30 վարձկանների, որոնք այս օրերին բնակվում են Ծաղկաձորի մարզաբազաներից մեկում»։ «Նրանց հրավիրել է ոստիկանների հետ ընդհարումներ հրահրելու եւ ոստիկանության ուժերին ժողովրդի դեմ հանելու նպատակով», - բացատրել է թերթն հավելել. - «Հատուկ դեսանտայինները հրավիրվել են Ուկրաինայից՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Բորիս Խաչատուրովի նախաձեռնությամբ։ Գրոհայինները Ղրիմի թաթարներ են եւ արտաքուստ չեն տարբերվում հայաստանաբնակներից»։
Ատոմ Մարգարյան