Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանի խոսնակը մեկնեց Ղարաբաղ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր մեկնեց Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են խորհրդարանի մամլո ծառայությունում:

Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Շուշիի ազատագրման եւ Հաղթանակի ու խաղաղության օրվան նվիրված տոնակատարություններին:

Տոնի նախօրեին հրապարակված ուղերձում խորհրդարանի խոսնակը նշել է. -֊ «Մայիսը մեր ժողովրդի համար եղել է գոյամարտերի հրաշափառ ամիս, որը կերտվել է ողջ 20-֊րդ դարի ընթացքում, մի քանի սերունդների շարունակական սխրանքի շնորհիվ, որի գագաթնակետը դարձավ Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրումը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG