Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել


Թուրք պատմաբան, Մինեսոտայի համալսարանի այցելու պրոֆեսոր Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» գիրքը անցած շաբաթավերջին արժանացել է Մինեսոտայի Գրքի մրցանակին (Minnesota Book Award):

Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, մրցանակային հանձնաժողովի անդամները թուրք առաջադեմ մտավորականի գիրքը անվանել են «ճանապարհ հարթող աշխատություն» եւ «շուրջ մեկ միլիոն հայերի կոտորածի համար Թուրքիայի պատասխանատվության մանրակրկիտ գնահատական»: Նրանք բարձր են գնահատել Աքչամին եւ նրա հրատարակիչ «Մեթրոփոլիթեն Բուքս»-ին` «կանխամտածված ցեղասպանության 90-ամյա ուրացմանը մարտահրավեր նետելու համար»:

«Ես մեծ պատիվ եմ համարում այս մրցանակը ընդունելը` հետագա ցեղասպանությունների կանխման ակնկալիքով», - հայտարարել է թուրք պատմաբանը: Նա մրցանակը նվիրել է իր մտերիմ ընկերոջ` Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին:

Թաներ Աքչամը Թուրքիան լքել է 1970-ականներին` քաղաքական եւ դատական հետապնդումների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG