Մատչելիության հղումներ

Մեկնարկն անհաջող էր Արոնյանի համար


Շախմատի աշխարհի գավաթակիր եւ օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Արոնյանը այսօր Երեւանում սկսված մրցամարտի առաջին պարտիայում պարտվեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին:

Սպիտակներով հանդես եկող Կրամնիկն արդեն միջնախաղում որոշակի առավելություն ձեռք բերեց հաղթանակ տոնեց 45֊-րդ քայլում:

Արոնյանի եւ Կրամնիկի միջեւ անցկացվելու է 6 խաղ: Այսօր եւս մեկ խաղ է տեղի ունենալու, որտեղ Արոնյանը հանդես է գալու սպիտակ խաղաքարերով:

Մրցախաղը կրում է ոչ պաշտոնական, ընկերական բնույթ եւ անցկացվում է արագ շախմատի կանոններով. յուրաքանչյուր պարտիայում միցակիցներին տրվում է 25-ական րոպե, եւ 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Մինչ այս Արոնյանն ու Կրամնիկը հանդիպել էին 6 անգամ: 2 խաղում հաղթել էր Կրամնիկը, եւս 4 պարտիա ավարտվել էր ոչ ոքի:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG