Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն այսօր «սուտ» անվանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմը համաձայնել է հանձնել ադրբեջանական բոլոր 7 շրջանները:
«Տարածքները զիջելու մասին հայտարարությունները, բնականաբար, սուտ են, բայց սա նրա քաղաքական կարիերայում առաջին դեպքը չէ», - ֊ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Ոչ մի գաղտնի համաձայնություն չկա՝ եթե կա, ինչո՞ւ չի իրագործվում», -֊ փաստարկեց նա:
Այսօր Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե հայկական կողմը համաձայնել է հանձնել բոլոր այն շրջանները, որոնք գտնվում են հայերի վերահսկողության տակ, այդ թվում` Քելբաջարը եւ Լաչինը: