Մատչելիության հղումներ

Հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ


Հայաստանյան պատվիրակությունն այսօր մեկնել է Ստամբուլ, որտեղ կմասնակցի Եվրախորհրդի անդամ երկրների կրթության նախարարների հավաքին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում:

Հայաստանը Թուրքիայում ներկայացնելու են կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը եւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Երկօրյա հանդիպման ընթացքում, որը սկսվում է վաղը, նախատեսվում է նաեւ հայկական պատվիրակության անդամների ելույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG