Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչը «էնտուզիազմ» չի տեսնում այսօրվա երիտասարդների մեջ


«Վիճակագրական տվյալների համաձայն, մենք ունենք 16-ից 33 տարեկան մոտ 850 հազար երիտասարդ, բայց մենք նրանց ուժը չենք զգում: Մենք պետական բուհերում ունենք մոտ 50 հազար ուսանող, սակայն չենք նկատում նրանց կողմից եւ ոչ մի ուշադրություն: Չեմ հիշում որեւէ դեպք, երբ ասենք 500 կամ 1000 ուսանող դեմ դուրս գան եւ պահանջեն, ասենք, ինչ-որ փոփոխություն որեւէ ոլորտում»:

«Ակտիվ է միայն երիտասարդության այն մասը, որը ընդգրկված է որեւէ առանձին քաղաքական կամակերպության երիտասարդական թեւում կամ հասարակական երիտասարդական շարժումներում, մնացած հատվածը անտարբեր է եւ պասիվ, ինչն էլ բավական տխուր եւ անհանգստացնող ցուցանիշ է», - նշեց նա: - «Կարծում եմ խնդիրն այն է, որ այսօրվա սերունդն իրեն չի համարում արցախյան սերնդի իրավահաջորդը: Այսօրվա հայ երիտասարդության համար փոխվել են արժեքները: Այսօր երիտասարդների մեջ բացակայում է էնտուզիազմը: Նրանք համառ չեն, չեն պահանջում, չեն պայքարում: Բայց չէ՞ որ իրենցն է երկրի ապագան»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG