Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը պատրաստ է «Եվրատեսիլ»-ին


Առավոտյան մեկնել է նաեւ մեր պատվիրակությունը: Հայկոյի գլխավորությամբ մեկնած պատվիրակությունը 2 օր անցկացնելու է Մոսկվայում, որտեղ վերջին նախապատրաստություններն են իրականացվելու: Շաբաթ օրը մեր պատվիրակությունը ժամանելու է Հելսինկի: Կիրակի օրվանից փորձերն արդեն Ֆինլանդիայում են շարունակվելու:

Մեկնելուց առաջ Հայկոն «Մաքս Լիբերթի»-ին հայտնեց, որ մեկնում է բարձր տրամադրությամբ:

«Կարեւորն այն է, որ բոլորս լավ պատրաստված ենք: Չեմ կասկածում , որ հաջող ենք ելույթ ունենալու», - նշեց երգիչը:

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը «Մաքս Լիբերթի»-ին հայտնեց, որ վերջին ամիսներին Հայկոն պրոմո տուրերով եղել է տարբեր երկրներում, այդ թվում` Հոլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, ԱՊՀ -ի մի շարք երկրներում եւ արժանացել է ջերմ ընդունելության:

Համերգը Հելսինկիի «Սառցե պալատում» է տեղի ունենալու, դեռ դեկտեմբերին տոմսերի գինը հասել էր 195 եվրոյի:

«Իրական ֆանտազիա». այս կարգախոսն ունի այս տարվա «Եվրատեսիլ»-ը: Կազմակերպիչները վստահեցնում են` իրենք ապացուցելու են, որ անհնարինը կարելի է հնարավոր դարձնել:


Կարլեն Ասլանյան եւ Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG