Մատչելիության հղումներ

Օսկանյանը կմասնակցի Իրաքի շուրջ միջազգային Հուշագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը


Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Իրաքի շուրջ միջազգային Հուշագրի (International Compact with Iraq) պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, որը հովանավորվում է ՄԱԿ-ի ու Իրաքի կառավարության կողմից:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է նաեւ, որ նշված միջոցառմանը «արտաքին գործերի նախարարների մակարդակով կհաստատվի միջազգային հանրության վճռականությունը` նպաստելու Իրաքում կայունության հաստատմանը, Իրաքի վերակառուցմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»:

Ելույթներով հանդես կգան մոտ 50 պատվիրակությունների ղեկավարներ: Հանդիպման արդյունքում նախատեսվում է բանաձեւի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG