Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է հայ ծանրորդներին, որոնք անցած ամիս լուրջ հաջողությունների են հասել Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում:

«Անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար»,֊ - ասել է Հայաստանի նախագահը:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծանրորդների հաջողությունը համարել է նաեւ Հայաստանի նախագահի կողմից սպորտի զարգացման նկատմամբ դրսեւորվող ուշադրության արդյունք:

Հայաստանի ծանրորդներից երեքը Ստրասբուրգում դարձել են Եվրոպայի չեմպիոն, եւս երեքը՝ փոխչեմպիոն:

Այսօր երեկոյան Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կկայանա հայաստանցի ծանրորդների մեծարման երեկո, որը կազմակերպում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG