Երեկ Մոսկվայում` Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցի եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ, որի հետեւանքով կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների միջամտության շնորհիվ ծեծկռտուքը բուհի տարածքում դադարեցվել է, սակայն հետագայում շարունակվել է հանրակացարանի շենքում:
Մեկ մարդ հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով, իսկ մի քանիսին էլ բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում: Ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, հրազենային վնասվածք ստացած ուսանողը ադրբեջանցի է:
Ձերբակալված է երկու տասնյակից ավելի մարդ:
Մոսկվայի ներքին գործերի քաղաքային վարչությունը պաշտոնապես հաստատել է ուսանողների միջեւ ծեծկռտուքի փաստը: Գործով զբաղվում է Չերյոմուշկիի ներքին գործերի բաժինը:
«Ռեգնում»-ը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված տեսագրությունը, հաղորդում է, որ երիտասարդների երկու խմբերը` Հայաստանի եւ Ադրբեջանի պետական դրոշներով, աղաղակում էին` «Ղարաբաղ, Ղարաբաղ»:
Երեքշաբթի օրը համալսարանում միջոցառում էր անցկացվել, որի շրջանակներում ներկայացված էին տարբեր հանրապետությունների նվիրված տաղավարներ: Հայաստանի եւ Ադրբեջանի տաղավարներում կախված քարտեզներից յուրաքանչյուրի վրա Լեռնային Ղարաբաղը նշված էր որպես տվյալ պետության մաս: