Մատչելիության հղումներ

Վրաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու հարցը


Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին ակնարկել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հնարավորությունը:

«Ֆայնենշլ թայմս»-֊ն այսօր մեջբերել է վրացի նախարարին, որն ասել է. - «Եթե ԱՄՆ֊-ը ասի մեզ, թե ինչ է ցանկանում, մենք, անշուշտ, կքննարկենք դա»: Միաժամանակ նա փաստել է, որ Վաշինգտոնն առայժմ պաշտոնապես չի դիմել Թբիլիսիին հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հնարավորության շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով:

Այս տարի ամերիկացի գեներալ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ իր երկիրը կցանկանար ռադար տեղակայել Հարավային Կովկասում՝ Իրանի տարածքից հրթիռների հնարավոր արձակմանը հետեւելու համար:

Բեժուաշվիլին նաեւ կանխատեսել է, որ «ռուս - ֊վրացական հարաբերությունները ապագայում կարող են վատթարանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG