Թուրքիայի սահմանադրական դատարանը երեկ չեղյալ համարեց երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլը:
Ըստ Սահմանադրական դատարանի եզրակացության, Թուրքիայի 550-հոգանոց խորհրդարանում երկրի նախագահի ընտրության քվեարկությանը անհրաժեշտ էր առնվազն 367 պատգամավորի կամ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի մասնակցությունը, իսկ քանի որ ընդդիմության բոյկոտի հետեւանքով ապրիլի 27-ի քվեարկությունում դա չէր ապահովվել, դատարանը չեղյալ հայտարարեց առաջին փուլը` դրանով իսկ փակելով երկրորդ փուլ անցկացնելու ճանապարհը:
Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված էր այսօր:
Ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը, զանգվածային ցույցերի մասնակիցները, բարձրաստիճան զինվորականությունը դեմ էին կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրած միակ` արտգործնախարար Աբդուլա Գյուլի թեկնածությանը. մտավախություն կար, թե իսլամիստական հայացքներ դավանող Գյուլի` նախագահ դառնալու դեպքում կարող էր փոխվել Թուրքիայի կառավարման աշխարհիկ կարգը:
Այժմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը պետք է կամ Գյուլի փոխարեն առաջադրեն նախագահի այլ թեկնածու, որն ընդունելի կլինի նաեւ ընդդիմության համար, կամ էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնեն:
Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում գլխավոր համապետական ընտրություններն են:
Արդարադատության նախարար, կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը արդեն հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է գնալ խորհրդարանական ընտրությունների:
«Մենք պատրաստ ենք այդ ընտրություններն անցկացնել որքան հնարավոր է շուտ», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Չիչեքը:
Թուրքիայում խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված էին այս տարվա նոյեմբերին, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:
Այսօր Թուրքայի խորհրդարանը նիստ է անցկացնելու` որոշելու համար հետագա քայլերը:
Հրաչ Մելքումյան, Պրահա