Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը դուրս է գրվել Հյուսթոնի հիվանդանոցից


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, ով Հյուսթոնում սրտի վիրահատության էր ենթարկվել, դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես այսօր թբիլիսյան «Մզե» հեռուստատեսությանը հայտնել է վարչապետի արարողակարգի ծառայության ղեկավար Գիա Զուրաբաշվիլին, Նողաիդելին իրեն լավ է զգում, բժիշկները գոհ են նրա վիճակից: Եվս մի քանի օր վարչապետը վերականգնողական շրջան կանցնի Հյուսթոնում, իսկ արդեն 4-5 օրից կվերադառնա Թբիլիսի եւ վերստին կստանձնի իր պարտականությունները:

Հյուսթոնի Սուրբ Ղուկաս հիվանդանոցում Վրաստանի վարչապետին ապրիլի 19-ին վիրահատել էր ամերիկացի սրտավիրաբույժ Չարլզ Ֆրեյզերը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, 43-ամյա Նողաիդելին ապրիլի 9-ից այցով Միացյալ Նահանգներում էր, որտեղ հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սպասվում էր, որ վարչապետը Վրաստան է վերադառնալու ապրիլի 16-ին, սակայն Հյուսթոնում հետազոտվելուց հետո նա որոշել էր վիրահատվել:

Բժիշկների եւ հարազատների վկայությամբ` Նողաիդելին սրտի հետ կապված խնդիրներ ունեցել է դեռ դպրոցական տարիքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG