Մատչելիության հղումներ

«Երգեհոնային երաժշտություն»` Արեգակի շուրջը


Արեգակի մթնոլորտի տաք, էլեկտրականացված գազի` պլազմայի գալարները գործում են երաժշտական գործիքի` երգեհոնի նման: Այսպիսի բացահայտում են արել Շեֆիլդի համալսարանի արեգակնային ֆիզիկայի եւ տիեզերական պլազմայի հետազոտությունների կենտրոնի գիտնականները:

Ըստ բրիտանացի գիտնականների, Արեգակի բռնկումների հարուցած միկրոբռնկումները, իրենց հերթին, ձայնային որոտներ են արձակում, որոնք այնուհետեւ որպես ակուստիկ ալիքներ տարածվում են Արեգակը շրջապատող «պսակային գալարներով»:

«Էֆեկտը շատ նման է կիթառի լարը ձգելուն», - BBC-ին ասել է կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռոբերտ ֆոն Ֆայ-Սյեբենբուրգենը:

Իսկ կենտրոնի հայազգի գիտաշխատող, դոկտոր Յուրա Թարոյանի խոսքերով, «այդ գալարները կարող են մինչեւ 100 կիլոմետր երկարություն ունենալ եւ երգեհոնի պես ուղղորդել ալիքները եւ տատանումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG