Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը պարգեւատրել է Իոսիֆ Կոբզոնին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռուսաստանցի հայտնի երգիչ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին պարգեւատրել է «Փառքի շքանշանով»:

Նախագահի հրամանագրի համաձայն, Կոբզոնը «մեծ ավանդ ունի Ռուսաստանի եւ Ադրբեջանի մշակութային կապերի զարգացման գործում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, թե «Ադրբեջանում երգիչն ունի մեծ թվով երկրպագուներ, եւ զարմանալի չէ, որ Իոսիֆ Կոբզոնի 70-ամյա հոբելյանին նվիրված հյուրախաղերը ԱՊՀ-ի երկրներում սկսվում են հենց Բաքվում` այսօր»:

Կոբզոնը երեկոյան երգելու է Բաքվի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Ակնկալվում է, որ Ադրբեջանի նախագահը ներկա կլինի համերգին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG