Մատչելիության հղումներ

Վախճանվել է Կիրիլ Լավրովը


Կյանքի 82-րդ տարում վախճանվել է ռուս դերասան, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովը, ում ստեղծագործությունը մի ամբողջ դարաշրջան էր նշանավորում ռուսական թատրոնում եւ կինոյում:

Լավրովի թատերական տաղանդը դրսեւորվել է դեռ 1950-ական թվականների սկզբին, երբ նա ընդգրկվել է Կիեւի Լեսյա Ուկրաինկայի անվան ռուսական դրամատիկական թատրոնի թատերախմբում, իսկ 1955 թվականին տեղափոխվել է Լենինգրադ եւ ընդունվել Դրամատիկական մեծ թատրոն, որն այն ժամանակ գլխավորում էր Գեորգի Տովստոնոգովը:

Կիրիլ Լավրովը անմոռանալի կերպարներ է կերտել դասական եւ ժամանակակից բազմաթիվ ներկայացումներում, այդ թվում` Գոգոլի «Ռեւիզոր», Չեխովի «Քեռի Վանյա», Շեքսպիրի «Մակբեթ» ստեղծագործությունների բեմադրություններում:

Նա հայտնի է նաեւ կինոյում ստեղծած կերպարներով, որոնք մտել են կինոարվեստի պատմության մեջ, այդ թվում դերակատարումները «Կրակի սանձահարումը», «Պատմություն մարդկային սրտի մասին», «Անմահության ճանապարհով», «Իմ սիրելի, քնքուշ գազան», «Հոկտեմբերի օրերին» ֆիլմերում:

Տարիներ շարունակ` մինչեւ այս տարվա ապրիլ, Լավրովը Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցություններն է փոխանցել Կիրիլ Լավրովի հարազատներին եւ մտերիմներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG