Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Պուտինը կորցնում է իր վերջին դաշնակիցներին Եվրոպայում»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Լոնդոնում «Ֆայնենշըլ Թայմս» թերթի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորցնում է իր վերջին դաշնակիցներին Եվրոպայում:

«Վերջին երկու տարիներին Վլադիմիր Պուտինը կորցրեց երկու հուսալի դաշնակիցների` Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերին եւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին: Այժմ հերթը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակինն է», - ասել է Սահակաշվիլին:

Նրա համոզմամբ, Ֆրանսիայի նախագահության հավակնորդ Նիկոլա Սարկոզին բավական կոշտ է վերաբերվում Ռուսաստանին եւ բարեկամաբար է տրամադրված Վրաստանի հանդեպ:

«Կովկասպրես» գործակալության վկայությամբ` Սահակաշվիլին կարծիք է հայտնել նաեւ, թե Արեւմտյան Եվրոպայի քաղաքական զարգացումները արդեն իսկ «պարանոիկ արձագանք» են հարուցել Կրեմլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG