Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը ֆրանսահայերին կոչ է անում ընտրել Նիկոլա Սարկոզիին


«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղխորհուրդը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ֆրանսահայ համայնքին կոչ է անում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ողջունում է իր գաղափարակից եւ միեւնույն արժեքները դավանող քաղաքական ուժի լուրջ հաջողությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում», - ասված է կուսակցության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: - «Օրինաց երկիր»-ը Ֆրանսիայի Հանրապետության նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնում «Հանուն ժողովրդական մեծամասնության» կուսակցության նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ կոչ է անում Ֆրանսիայի հայկական համայնքին եւ Ֆրանսիայում բնակվող ՕԵԿ-ի բազմաթիվ համակիրներին իրենց քվեն տալ նույն արժեքները դավանող աջ ազատական կուսակցության նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին, ինչը մեր համոզմամբ էլ ավելի կնպաստի հայ - ?ֆրանսիական դարավոր կապերի առավել ամրապնդմանը եւ ֆրանսահայերի շահերի պաշտպանությանը»:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների` ապրիլի 22-ին անցկացված առաջին փուլում հաղթել են Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը, ովքեր ստացել են ընտրողների ձայների, համապատասխանաբար, 31 եւ 26 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG