Մատչելիության հղումներ

Դաշնակցության բյուրոյի պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահի հետ


Դաշնակցության բյուրոյի անդամներ Վահան Հովհաննիսյանը, Կարո Արմենյանը եւ Վիգեն Հովսեփյանը երեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Հովարդ Դինի հետ:

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշնակցության եւ Դեմոկրատական կուսակցության միջեւ հարաբերությունների սերտացման եւ միջազգային շրջանակներում համագործակցության հնարավորությունները։

Դաշնակցության մամլո դիվանի փոխանցմամբ, արծարծվել են նաեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, հայ - թուրքական հարաբերություններին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը առնչվող հարցեր։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին։

Կողմերը համաձայնել են շարունակել միջկուսակցական հարաբերությունները եւ պայմանավորվել են մի շարք ծրագրերի իրականացման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG