Մատչելիության հղումներ

«Վաշինգտոն Փոստ». «Արդյո՞ք ավարտին է մոտենում Ամերիկա֊-Թուրքիա դաշինքը»


«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան թերթն այսօր փաստում է, որ «Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները մոտենում են վճռորոշ ռազմավարական խաչմերուկին, որը հստակեցնելու է այդ հարաբերությունների թե ձեւը, թե բովանդակությունը տեսանելի ապագայում»:

«Ոչ թուրք, ոչ ամերիկացի քաղաքագետները չեն թաքցնում այն իրողությունը, որ այդ կարեւոր հարաբերությունները արագորեն վատթարանում են, նրանք եզրակացրել են, որ այդ դաշինքն իր դարն ապրել է, եւ պատրաստ են դրա փլուզմանը: Կողմերից որեւէ մեկը լուրջ միջոցներ չի ձեռնարկում վերականգնելու այդ դյուրաբեկ հարաբերությունները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջեւ ավելի քան կես դար»,֊ - փաստում է թերթը:

Հոդվածագիրների կարծիքով, ամենամեծ գործոնը, որը միմյանցից բաժանում է Ամերիկան եւ Թուրքիան, Իրաքն է:

«Վաշինգտոն Փոստ»-֊ը նաեւ արձանագրում է, որ հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում հասել են աննախադեպ մակարդակի: Թուրքերի մոտ 80 տոկոսը համոզված է, որ Միացյալ Նահանգները պրոբլեմ է եւ անմիջական սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը:

«Ոչ Ամերիկան է շահագրգռված «կորցնել» Թուրքիային, ոչ էլ Թուրքիան է շահագրգռված «կորցնել» Ամերիկային: Բայց դինամիկան, որը գերիշխում է այս պատմական հարաբերություններում, հենց այդ ուղղությամբ է տանում»,֊ - եզրակացնում են հոդվածի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG