Մատչելիության հղումներ

Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշում են Հարավային Ամերիկայի հայերը


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում են նաեւ Հարավային Ամերիկայում ապրող մոտ 150 հազար հայերը:

Ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Արգենտինայի մի շարք քաղաքներում, Բրազիլիայում, Վենեսուելայում եւ Ուրուգվայում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ` եկեղեցական արարողություններ, այցելություններ հուշակոթողներին, մշակութային հանդիսություններ, դասախոսություններ, հավաքներ, երթեր, ինչպես նաեւ բողոքի ակցիա` Արգենտինայում Թուրքիայի դեսպանի բնակարանի առջեւ:

Բուենոս Այրեսում այս տարի հանդիսությունները այլ երանգ են ունենալու, քանի որ վերջերս օրենքի ուժ է ստացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Հիմնական հանդիսությունները նախատեսված են այսօր` երկրի խորհրդարանում եւ քաղաքապետարանի շենքում:

Ուրուգվայում, որը 1915 թվականի դեպքերին օրենքով անդրադարձած առաջին երկիրն է աշխարհում, հիմնականում անցկացվելու են հավաքներ Մոնտեվիդեոյի «Հայ ժողովրդի ցեղասպանության» եւ «Արմենիա» հրապարակներում:

Հայ երիտասարդները փոխել են Մոնտեվիդեոյում «Թուրքիա» անունը կրող փողոցի ցուցատախտակի գրությունը` դարձնելով այն «Թուրքիա` ցեղասպան»:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG