Մատչելիության հղումներ

Ռուս Միսս Տիեզերքը նշանվեց թաիլանդցի թենիսիստի հետ


Նատալյա Գլեբովան, որը 2005 թվականին նվաճել է Միսս Տիեզերքի կոչումը, այսօր նշանվել է թաիլանդցի թենիսիստ Պարադորն Սիչապանի հետ:

28-֊ամյա Սիչապանը ասիացի առաջին մարզիկն է, որին հաջողվել է տեղ զբաղեցնել աշխարհի ուժեղագույն թենիսիստների տասնյակում: Նա 25-֊ամյա Նատալյային նվիրել է կես միլիոն դոլարի զարդեր:

Կանադայի քաղաքացի Նատալյա Գլեբովան ապրում է Թաիլանդում եւ զբաղվում գովազդով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG